2008 թվականից մինչ օրս «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունն աջակցել է 700 կանանց և անչափահասների:
Տրամադրել է սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, ուղորդվել տարբեր կազմակերպություններ և ստացել բժշկական աջակցություն:
Հարկ է նշել, որ սեռական բռնության դեպքերը 76-ն են եղել:
2017 թվականին կենտրոնը ՀՀ Քննչական կոմիտեի հետ համատեղ իրականացրել է «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» թեմայով հետազոտություն: Ըստ հետազոտության արդյունքների՝ 2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցվել է 131 քրեական գործ, 2016 թվականին՝ 157 քրեական գործ: