Անհատական
Կենտրոնը տրամադրում է անհատական հոգեբանական և փաստաբանական աջակցություն:
Սեռական բռնության կոնկրետ դեպքով պայմանավորված անհրաժեշտության դեպքում տրամադրում է նաև բժշկական ծառայության ուղորդում:
Անհատական հոգեբանական խորհրդատվություն սեռական բռնության ենթարկված անձանց հետ: Հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը բաց, ոչ քննդատական «տարածք» է աշխատելու խնդիրների և խոչընդոտների հետ: Թերապիայի ընթացքում կարելի է սովորել նոր հմտություններ, հույզերի հաղթահարման մեխանիզմներ և ռազմավարություններ: Հնարավոր է բարձրաձայնել հարցեր և մտքեր, որոնք ապահով չեք զգում քննարկել ընտանիքի անդամների կամ մտերիմ ընկերների հետ:
Անհատական փաստաբանական աջակցություն: Սեռական բռնության դեպքում իրականացվում է առաջնային գնահատում և եթե տվյալ դեպքով քրեական գործ է հարուցված և կա անհրաժեշտություն տրամադրվում է փաստաբանական աջակցություն:
Աջակցություն սեռական բռնության ենթարկված անչափահասների ընտանիքներին:
Բացի վերը նշված ծառայություններից, անչափահասների ընտանիքներին տրամադրվում է խորհրդատվական ծառայություն․ տրամադրվում է ինֆորմացիա այն մասին, թե ինչպես ծնողը աջակցի իր երեխային, ինչպես խոսի նրա հետ, ինչպես հակազդի հասարակության մեղադրական և հետաքրքրասեր հարցերին և կարծիքներին և այլն: