ՀՀ-ՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ:
ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՍՆԱՄՅԱ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԱՄՓՈՓՈւՄ:
Զեկույցը պատրաստվել է ՍԲՃԿ մասնագետների կողմից և նպատակ ունի պետական համակարգին և լայն հանրությանը ծանոթացնել սեռական բռնության իրավիճակին ՀՀ-ում:
Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ՍԲՃԿ տասնամյա գործունեությանը և դուրս են բերվել բոլոր խնդիրները, որոնց բախվում են այսօր սեռական բռնության ենթարկված անձինք, ինչպես նաև ներկայացվել են դրանց լուծման առաջարկները:
/files/uploads/SACCReportFinal.pdf
ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկում
2020թ․ հունվարին ՄԱԿ֊ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքում Հայաստանը հաշվետու կլինի մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնի և Իքվոլիթի Նաու միջազգային կազմակերպության հետ համատեղ ներկայացրել է զեկույց սեռական բռնության իրավիճակի վերաբերյալ:
Մեր կազմակերպությունն առաջին անգամ է ներկայացնում զեկույց ՄԱԿ֊ի ՀՊԴ աշխատանքային խմբին:
«2015 — 2016թթ. սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություներն ու դրանց վարույթի առանձնահատկությունները»
Հետազոտությունը պատրաստվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ աշխատանքի արդյունքում:
Տվյալ հետազոտության նպատակն էր պազել, թե տարեկան քանի սեռական հանցագործության դեպք է գրանցվում ՀՀ-ում, ովքեր են տուժողներն ու կասկածյալները/մեղադրյալները, ինչպիսի կապերի մեջ են նրանք գտնվում միմյանց հետ և այլ կարևոր հարցեր, նաև ուսումնասիրել կարճված գործերը՝ հասկանալու, թե ինչպես են պաշտպանվում տուժողների իրավունքները, իրականացվում քննչական գործողությունները:
Բացի վիճակագրական տվյալներից, հետազոտությունը հնարավորություն տվեց վեր հանելու և համապատասխան մասնագետների ուշադրությունն ուղղելու սեռական հանցագործությունների շրջանակում մի շարք կարևոր հարցերի վրա:
Ամբողջական հետազոտությունը կարող եք գտնել հետևյալ հղումով՝