Շահերի պաշտպանություն

Շահերի պաշտպանությունը հանդիսանում է ՍԲՃԿ կարևոր առաքելություններից մեկը:

Շահերի պաշտպանության միջոցով ՍԲՃԿ-ն նպատակ է հետապնդում՝

  • դարձնել սեռական բռնության ոլորտն առավել զգայուն գենդերային տեսանկյունից, մասնավորապես՝ նպաստելով դատաիրավական համակարգի կողմից զոհակենտրոն մոտեցման որդեգրմանը
  • դարձնել օրենսդրական համակարգը առավել հասցեական լոբիստական աշխատանքի միջոցով:

 Աշխատանքային 9 տարիների ընթացքում ՍԲՃԿ աշխատակիցները դուրս են բերել ոլորտում առկա հետևյալ խնդիրները՝

  • սեռական բռնության ենթարկված կանայք և անգամ անչափահասները իրավապահ մարմիններում բախվում են մի շարք խնդիրների՝ ստանդարտ ընթացակարգեր, որոնց ժամանակ տուժողը պետք է իր հետ կատարված դաժան իրողությունը բազմիցս անգամներ վերարտադրի տարբեր մարդկանց ներկայությամբ, կարծրատիպային և մեղադրական հարցադրումներ, հանցագործության /սեռական բռնության/ ապացուցման բեռը դրված է տուժողի վրա և այլ կարևոր խնդիրներ:

2010թ. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում բացահայտվեցին անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնության դեպքեր, սկսվեց դատական գործընթաց, որին հետամուտ եղան ՍԲՃԿ աշխատակիցները: Դատաքննության գործընթացում նկատելի դարձան օրենքում առկա բացեր, որոնց շտկման ուղղությամբ ՍԲՃԿ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի հոդվածների /138-142 հոդվածներ/ փոփոխությունների և լրացումների նախագծի մշակում: Նախագծի մշակման համար ստեղծվեծ փաստաբանների խումբ, ովքեր պատրաստեցին նախագիծը, ներկայացրեցին ՀՀ բոլոր պետական, միջազգային և տեղական կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքային գործընթացում առնչվում էին սեռական բռնության հիմնածնդրի հետ:

Հետագայում ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Պետական – իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացվեց ԱԺ քննարկման և ընդունվեց 2013թ. դեկտեմբերի 21-ին:

Այսօր շահերի պաշտպանությունը հանդիսանում է ՍԲՃԿ-ի ամենօրյա աշխատանքի մաս: Փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանությունը օգնում է ՍԲՃԿ թիմինի ապահովել իր գործողությունների հավաստիությունը, իսկ որդեգրած միջխմբայնության սկզբունքը դարձնել շահերի պաշտպանությունը մի գործիք, որը կնպաստի կանանց տարբեր խմբերի և անչափահասների իրավունքների պաշտպանությանը և արդարադատության մատչելիության ապահովմանը: