Մեր թիմը

Տաթևիկ Աշոտի Աղաբեկյան: Ծրագրերի ղեկավար:

2005թ. ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը: 2007թ. Գիտությունների Ազգային Ակադեմիայում ստացել է հոգեբանի մագիստրոսի կոչում:

2008թ. համակարգում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի հիմնադրման և ընթացիկ աշխատանքները: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գործունեության 14 տարիների ընթացքում աշխատել է կազմակերպության գործունեության համար չափազանց կարևոր համագործակցությունների ստեղծման ուղղությամբ` ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 2011-2013թթ. աշխատել է ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Անձի անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ» /138 – 142 հոդվածներ/ փոփոխությունների և լրացումների նախագծի վրա, որը ընդունվեց 2013թ. դեկտեմբերի 21-ին: