Տեսակներ
Սեռական բռնություն
Սեռական բռնությունը սահմանվում է որպես ցանկացած սեռական ակտ կամ դրա փորձ, անցանկալի սեռական մեկնաբանություն կամ առաջարկություն, որն ուղղված է անձի սեռականությանը` օգտագործելով հարկադրանք կամ սպառնալիք: Սեռական բռնության սահմանման մասերից է նաև համաձայնության եզրույթի կարևորումը և ընդգծումը:
Սեռական բռնության հիմնական ենթատեսակներն են՝
Բռնաբարություն
- Ամուսնական բռնաբարություն/զուգընկերոջ կողմից բռնաբարություն
- Ժամադրության ժամանակ բռնաբարություն
- Զինված կոնֆլիկտների ընթացքում/ժամանակ պարբերական սեռական բռնություններ
Սեռական ոտնձգություններ
- Հպումներ սեռական օրգանների կամ այլ հատվածներին առանց թույլտվության
- Պոռնագրաֆիկ հոլովակի մեջ ներգրավվում կամ հարկադրական ցուցադրում
- Երթուղայինում կամ հանրային վայրում սեռական օրգանով, մարմնի այլ մասով, առարկայով դիպչում են մարմնի որևէ մասի
- Սեռական բնույթի հայհոյանքներ, կատակներ կամ առաջարկներ անելը կամ ստիպել լսելը:
Սեռական բռնություն անչափահասների նկատմամբ, որոնք իրենց հերթին բաժանվում են հետևյալ ենթատեսակների՝
- երեխային օգտագործելը սեռական հաճույք ստանալու նպատակով
- երեխաների նկատմամբ ցանկացած գործողություն (հայացքներ, համբույրներ, հպումներ, շոշափումներ, կատակներ, սպառնալիքները և այլն), որը վերաբերում է երեխայի սեռականությանը
- երեխային հարկադրելը, որպեսզի ներկա գտնվի կամ մասնակից լինի սեռական հարաբերությանը
- երեխաներին ներգրավվելը պոռնոգրաֆիկ, էրոտիկ նյութերի նկարահանումներին կամ երեխաներին նման բովանդակությամբ տեսահոլովակներ/նկարներ ցուցադրելը
- երեխային հետևել, երբ վերջինս լոգանք է ընդունում կամ հագուստն է փոխում
- Անչափահասի բռնաբարություն, որը կարող է իրագործվել ոչ միայն սեռական օրգանի միջոցով, այլ նաև մարմնի ցանկացած այլ մասի կամ առարկայի միջոցով ներթափանցումով:
Հարկ է նշել, որ սեռական բռնության ենթատեսակները դասակարգելիս առանձնացվել են հիմնական այն ենթատեսակները, որոնք առանձնացվում են մասնագիտական գրականության մեջ և առանձնացվել են նաև անչափահասների նկատմամբ սեռական բռնության առանձին ենթատեսակները: