Կենտրոնը խրախուսում է կամավորների ակտիվությունն ու ներգրավվածությունը, ովքեր հետաքրքրված են գենդերային բռնության հիմնախնդրով, սեռական բռնությունից տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստումներով և այլ աշխատանքներով:
Այստեղ կամավորները կարող են՝
- Աջակցել կայքի և ֆեյսբուքյան էջի թարմացման գործընթացին:
- Իրականացնել շահառուների համար դասընթացներ տարբեր ուղղություններով՝ համակարգիչ, լեզուներ, ռեզյումե գրելու հմտություններ:
- Գենդերային բռնության դեպքերը և վիճակագրական տվյալներ լուսաբանող մամուլում հայտնվող հոդվածների արխիվացում և մոնիթորինգ:
- Մասնագիտական վերապատրաստումներ, որոնց արդյունքում կամավորները կկարողանան իրականացնել խորհրդատվական աշխատանքներ: