ԹԵԺ ԳԻԾ 0 8000 12 80 | 077 99 12 80

Մեր թիմը

Տաթևիկ Աշոտի Աղաբեկյան: Ծրագրերի ղեկավար:

2005թ. ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը: 2007թ. Գիտությունների Ազգային Ակադեիայում ստացել է հոգեբանի մագիստրոսի կոչում:

2008թ. համակարգում է <<Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն>> ՀԿ-ի հիմնադրման և ընթացիք աշխատանքները: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գործունեության 9 տարիների ընթացքում աշխատել է կազմակերպության գործունեության համար չափազանց կարևոր համագործակցությունների ստեղծման ուղղությամբ ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 2011 – 2013թթ. աշխատել է ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի <<Անձի անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ>> /138 – 142 հոդվածներ/ փոփոխությունների և լրացումների նախագծի վրա, որը ընդունվեց 2013թ. դեկտեմբերի 21-ին:

 

Սիրանուշ Կառլենի Դավթյան: Հոգեբան:

2010թ. ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը: 2012թ. ստացել է Կլինիկական հոգեբանի մագիստրոսի կոչում: Այժմ ԵՊՀ սոցիալական հոգեբանության ասպիրանտ է:

2011թ. աշխատում է <<Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն>> ՀԿ-ում որպես հոգեբան-խորհրդատու. տրամադրում է անհատական հոգեբանական խորհրդատվություն սեռական բռնության ենթարկված կանանց և անչափահասներին         /ըստ անհրաժեշտության նրանց ընտանիքներին/, իրականացնում է նաև խմբային  աշխատանք՝ վարելով սեռական բռնության ենթարկված անձանց ինքնօգնության, անձնային աճի խմբեր:

 

Աննա Արթուրի Հովհաննիսյան: Շահերի պաշտպանության մասնագետ:

2011թ. ավարտել է ԵՊՀ-ի սոցիալական աշխատանքի բաժինը, իսկ 2013թ.՝ ԵՊՀ-ի սոցիալական քաղաքականություն և վարչարարություն մագիստրոսական ծրագիրը:

2015թ. աշխատել է <<Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն>> ՀԿ-ում որպես սոցիալական աշխատող, 2016թ. զբաղվում է շահերի պաշտպանությամբ՝ խթանելով հակախտրական մոտեցումը կանանց նկատմամբ, մասնավորապես՝ գենդերային հիմքով բռնության ոլորտում: Նա ունի աշխատանքային փորձ և այժմ էլ շարունակում է աշխատել կանանց իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների, քաղաքականություն մշակողների և ծառայություն մատուցողների հետ՝ նպաստելով ոլորտի գենդերային զգայունության բարձրացմանը և ներառականությանը: