Select Page

Ինչ ենք անում մենք

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն (ՍԲՃԿ) իր գործունեությունը սկսել է 2008թ․-ից և աշխատում է 3 հիմնական ուղղություններով․

Ծառայությունների մատուցում

Մասնագիտացված սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում սեռական բռնության ենթարկված անձանց։ 24/7 ռեժիմով գործում է նաև թեժ գծի ծառայությունը (+37477991280)։

Իրազեկում և կանխարգելում

ՍԲՃԿ-ն իրականացնում է իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ և մասնագիտացված վերապատրաստումներ։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 30 հանրային արշավ և վերապատրաստումներ ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հոգեբանների, իրավաբանների և այլ մասնագետների համար։
Իրազեկման արշավներ են կազմակերպվում նաև ուսանողների, ծնողների, տարբեր տարիքի կանանց և այլոց հետ, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով՝ նպատակ ունենալով կանխել սեռական բռնության դեպքերը և մեր ծառայություններն առավել մատչելի դարձնել։

Շահերի պաշտպանություն

ՍԲՃԿ-ի նպատակն է սեռական բռնության հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքը դարձնել առավել գենդերազգայուն՝ մասնավորապես նպաստելով դատաիրավական համակարգի կողմից զոհակենտրոն մոտեցման ներդրմանը, դարձնել օրենսդրական համակարգն առավել հասցեական։ ՍԲՃԿ շահապաշտպան գործունեության նպատակներն են՝ կոտրել լռությունը, բարելավել իրավական և դատական համակարգերը, նպաստել աջակցության պետական ծրագրերի ներդրմանը, նպաստել կրթական հաստատություններում և աշխատավայրերում սեռական ոտնձգության արգելքի գործուն մեխանիզմների ներդրմանը, խթանել համապետական արձագանքման համակարգի ներդրմանը:
Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ սեռական բռնության ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն ապահով ու պաշտպանված կզգա խոսելու իր հետ կատարված սեռական բռնության մասին և պահանջելու արդար դատավարություն:

ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80