Select Page

Կանխարգելում / 72ժամ

Սեռական բռնությունից հետո առաջին 72 ժամվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ կանխարգելիչ միջոցառումները՝
  • ՄԻԱՎ վարակի կանխարգելում:
    Սեռական բռնության ենթարկված անձը պետք է քայլեր ձեռնարկի ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղղությամբ, եթե սեռական բռնության ընթացքում տեղի է ունեցել ներթափանցում անալ /հետանցք/, օրալ /բերան/ կամ վագինալ ուղիներով, եթե անգամ կա կասկած նմանատիպ գործողությունների: Ինչ է պետք անել՝ դիմել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» (Ավան, Աճառյան 2, հեռախոսահամար՝ 010610820), որտեղ անձնագրի տվյալները ֆիքսելով եւ անձի գաղտնիությունը երաշխավորելով՝ կտրամադրվի հետկոնտակտային կանխարգելման դեղորայք: Դեղորայքի ընդունումը պետք է սկսել ոչ ուշ, քանի դեպքից հետո առաջին 72 ժամվա ընթացքում:
  • Հղիության կանխարգելում:
    Անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդատվությունից հետո ձեռք բերել հղիության կանխման դեղամիջոց և ընդունել այն: Նման դեղամիջոցը նպաստում է կանխել հղիությունը, եթե այն ձեռնարկվել է դեպքից հետո 72 ժամվա ընթացքում: Տվյալ դեղամիջոցի վաճառքը դեղատներում իրականացվում է առանց դեղատոմսի՝ սակայն հաշվի առնելով դեղամիջոցի ազդեցությունը օրգանիզմի վրա անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն:
  • Ապացույցների պահպանում:
    Սեռական բռնությունից հետո կարող են լինել ապացույցներ, որոնք կարևոր է պահպանել, եթե տվյալ պահին անձը ի վիճակի չէ դիմել իրավապահ համակարգի աշխատակիցներին, սակայն չի բացառում հետագայում նման մտադրությունը: Կարևոր է պահպանել հագուստը, որով եղել է անձը դեպքի ժամանակ, նկարել և պահպանել մարմնի վրա առկա ցանկացած հետք, առկա նյութեր /սերմնահեղուկ և այլն/, ցանկացած ապացույց վկայող սեռական բռնության մասին:

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80