ՍԲ հետևանքներ
Սեռական բռնության հետեւանքները բազմազան են և կարող են դրսևորվել կյանքի ցանկացած փուլում: Հետևանքները կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից, բռնարարի և բռնության ենթարկված անձի միջև կապից, բռնության բնույթից, տևողությունից, հաճախականությունից, դաժանության աստիճանից, շրջապատի ռեակցիայից և բռնության ենթարկված անձին ցուցաբերած օգնությունից:
Սեռական բռնության հիմնական հետևանքներն են՝
- Հոգեբանական. Հոգեբանական. բարկության, մեղքի, ամոթի, վախի, թերարժեքության զգացումներ, կպչուն հիշողություններ, մղձավանջային երազներ, ուշադրության կենտրոնացման դժվարություններ, հույզերի անհամապատասխանություն, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, մաշկային ալերգիկ ցան, ճնշման տատանումներ, շնչարգելություն, փսխոց, գիշերային մղձավանջներ, քնի եւ ուտելու խանգարումներ, դեպրեսիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, մեկուսացում, ինքնասպանության մտքեր/փորձեր, ագրեսիա, դեստրուկտիվ վարք /թմրանյութերի, ալկոհոլի օգտագործում/ և այլն:
- Ֆիզիկական. genital injury, bruising, fractures, vaginal/anal discharge or bleeding, vaginal/anal pain, itching or swelling, painful urination or defecation, marks or lesions on the breasts, buttocks, lower abdomen, inner thighs, skin conditions, reproductive function disorders, weakness, fatigue, frequent urination, etc.
- Սեռական առողջության խնդիրներ.ֆրիգիդություն /սեռական ցանկության բացակայություն/, սեռական ցանկության ակտիվացում, անկանոն և անկառավարելի սեռական վարք, վագինիզմ /հեշտոցամկանի լարվածություն/, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ:
Սեռական բռնության հետևանքները բազմազան են, և բացի վերոգրյալներից՝ սեռական բռնության ենթարկված անձը կարող է ունենալ նաև այլ անհատական դրսևորումներ:
Սեռական բռնությանն անմիջապես հաջորդող հետևանքները բաժանվում են 3 փուլերի.
- ցնցում
- ադապտացում /հարմարում/
- վերաինտեգրում:
Սեռական բռնությանն անմիջապես հաջորդում է սկզբնական շոկի փուլը: Բռնության հետևանքով սովորական կյանքի ընթացքը շրջվում`տակնուվրա է լինում: Հուզական վիճակը սրվում է:
Սեռական բռնությանը հաջորդող մի քանի ժամում սեռական բռնության ենթարկված անձը կարող է ունենալ հակասական և փոփոխվող զգացմունքներ: Առաջին օրերին կարող են ի հայտ գալ հետևյալ ռեակցիաներն ու զգացմունքները.
- աննշան պատճառներով հաճախ շրջապատի հանդեպ ագրեսիա և զայրույթ
- վախ
- Կեղտոտ լինելու զգացողություն, անընդհատ լողանալու ցանկություն
- ամոթ և ստորացում,
- դեպրեսիա, տխրություն
- տրամադրության փոփոխություն
- հասկացված չլինելու և սեփական խնդրի հետ մնալու ցանկություն
- սովորական իրադրություններում ոչ սովորական ռեակցիաներ, օրինակ`վախ, երբ անծանոթը հարցնում է, թե ժամը քանիսն է
- մեղքի զգացում չարած /չգոռալն ու չպայքարելը/ կամ արած բաների համար /հրավերի ընդունումը կամ անծանոթի առաջ դուռ բացելը/
- ներաշխարհում փոփոխություն՝ դատարկության, մաքրության և անկեղծության կորստի, անպետքության, կոտրվածության զգացումներ
- անհանգստություն, շփոթվածություն:
Սեռական բռնության ենթարկված անձի մտքերն ու պահվածքը կարող են փոխվել: Անձը կարող է շարունակ մտքում վերապրել բռնությունը, մտածել, թե ինչ կարող էր ասել կամ անել, ինչու հենց իր հետ դա պատահեց: Կարող է շատ զգայուն դառնալ, զգալ, որ կորցնում է կապն իրականության հետ և այլեւս տեղյակ չէ, թե ինչ է կատարվում շրջապատում:
Կարող է ունենալ միայնության, թաքնվելու, ամբողջ օրն անկողնում մնալու ցանկություն, կարող է անհանգիստ լինել մարդկանց շրջապատում, չցանկանալ աշխատավայր գնալ և տեսնել այլ մարդկանց: Կարող է ուժգին զգացմունքներ ունենալ, եթե տեսնի մեկին, ով նման է իր վրա հարձակվողին: Կարող է ծայրահեղ հանգիստ լինել` նախընտրելով թաքցնել զգացմունքները, կամ մշտապես շրջապատված լինել մարդկանցով: Կարող է հրաժարվել մենակ մնալուց և վերադառնալ իր սովորական զբաղմունքներին:
Ադապտացում/հարմարում: Երբ անձն աստիճանաբար դուրս է գալիս շոկի շրջանից և ուզում է վերադառնալ նորմալ կյանքի, սկսվում է ադապտացման շրջանը։ Այդպես սկսվում է առօրյա կյանքի վերականգնումը: Անձը զգում է, որ կարող է վերադառնալ իր սովորական զբաղմունքներին: Ցանկանում է մոռանալ բռնությունը և կենտրոնանալ կյանքի այն հանգամանքների վրա, որոնց վերջին շրջանում ուշադրություն չի դարձրել: Կարողանում է հոգ տանել ինքն իր մասին` օգտագործելով այն ուժերը, որոնք նախկինում ծախսում էր զգացմունքները կառավարելու վրա: Բռնությունն ու դրա հետևանքով առաջացած զգացմունքներն ավելի քիչ են անհանգստացնում: Նույնիսկ կարող է ժխտել այն փաստը, որ կատարվածն իրեն դեռևս անհանգստացնում է:
Հաճախ այս շրջանում շարունակում է տեսնել մղձավանջային երազներ, որոնք հիշեցնում են սեռական բռնությունը: Երազները կարող են փոփոխվել` մնալով դաժան, բայց դրանցում սկսում են դրսևորվել տարբեր պատկերներ: Օրինակ՝ սեռական բռնության ենթարկված անձը կարող է պաշտպանվել, վրեժ լուծել հարձակվողից և այլն։
Այս ընթացքում, սակայն, անձը դեռ կարող է վախենալ անսպասելի հպումից կամ վախ զգալ, երբ որևէ մեկը մտնում է սենյակ, որտեղ ինքն է:
Այս փուլի գլխավոր տարրն «ակտիվությունն է»: Բռնության ենթարկված անձը փորձում է իր կյանքի պատասխանատվությունն իր վրա վերցնել: Կրկին առաջանում է լավ ինքնազգացողություն ունենալու ցանկություն: Կարող է փոխել հեռախոսահամարը, աշխատանքը, կարող է այլ վայր տեղափոխվելու ցանկություն ունենալ: Հնարավոր է նաև հակառակը՝ չցանկանա փոխել ապրելակերպը:
Այս փուլում, ինչպես և սկզբնական շոկի փուլում, անձը կարող է ունենալ տարբեր վախեր կամ ֆոբիաներ։
Ադապտացման շրջանում կարող են նաև առաջանալ կյանքի սովորական դժվարությունների հաղթահարման բարդություններ: Կատարվածի մասին խոսելը կարող է լավ ազդեցություն ունենալ սեռական բռնության ենթարկված անձի վրա:
Վերաինտեգրման շրջան: Այս փուլում անձը պատրաստ է վերսկսելու իր առօրյա գործունեությունը: Նա արդեն մեծ մասամբ վերականգնել է իր նյարդային հանգստությունը, կարող է կարիք ունենալ մտածելու բռնության, իրեն անհանգստացնող զգացողությունների ու մտքերի հաղթահարման միջոցների մասին: Հիասթափությունը, զայրույթը և մեղքի զգացումը նորից կարող են գլուխ բարձրացնել. այս փուլը ինքնավերլուծության շրջանն է, որի ընթացքում նա կարող է իրեն միայնակ զգալ ու կարիք ունենալ խոսելու այնպիսի մեկի հետ, ով կկարողանա իր համար որոշ հարցեր պարզաբանել: Կարող է թուլություն զգալ, անընդհատ կրկնվող մղձավանջներն էլ իրենց հերթին ազդում են մենակ մնալու վախի վրա կամ երկարացնում են սեռական հարաբերություններ ունենալու անկարողության վիճակը: Այս ընթացքում ձեռք բերած հաջողությունները թվում են անկայուն: Կարող է բարկության զգացում ունենալ բռնարարի, նաև իր ընտանիքի անդամների ու հարազատների հանդեպ: Կարող է կասկածել իր որոշումների վրա, որոնք կայացրել է ապահովություն փնտրելիս: Նորից ազատ զգալու կարիքն առաջացնում է անորոշության զգացում: Սա անկախությանը վերադառնալու շրջանն է:
Ուղարկեք ձեր պատմությունը