Select Page

Նախկին երեսուն տարիներս

Արդեն մոտ 5 տարի է, ինչ ընդհանուր վերանայում եմ այն կյանքը, որ նախկին երեսուն տարիներին ապրել եմ ու ինչեր են տեղի ունեցել իմ կյանքում, ինչքանով են այդ տեղի ունեցածները համակարգային, ինչքանով են դրանք ազդել ու հիմա շարունակում են ազդել իմ ներկա կյանքի վրա: Ընդհանուր առմամբ սեռական բռնությունների թեման շատ կարևոր տեղ է զբաղեցնում այդ վերանայման գործընթացի մեջ, որովհետև ինքը ավելի փակ թեմա է, հասարակությունը շարունակական է դարձնում դրա լինելը դրա մասին լռելով, թաքցնելով, դրա համար կարևոր եմ համարում, որ թեկուզ մենակ իմ հետ կատարված բաները բարձրաձայնվեն: Դրանք, ես զգում եմ, քաջալերում եմ մյուսներին էլ բացվել, բացի դրանից դրանք, ամեն անգամ տեղի ունենալով իմ կյանքում, կաղապարային, սթրեսային վիճակներ են ստեղծել, որոնք ամեն անգամ նորից ու նորից թարմացվում են ու բացասական հետևանք ունենում իմ կյանքի վրա: Երբ ես դրանց պատմում եմ, ամեն անգամ իրանք ոնց որ դուրս գան իմ միջից ու վերապրվեն, որովհետև մեզ փոքր տարիքից սովորեցնում են, որ մենք պետք է լուռ լինենք, ծանր չապրենք ամեն ինչին թեթև նայենք, կամ կտրուկ արձագանքներ չտանք: Օրինակ, երբ ինչ-որ բան ա տեղի ունենում ու մենք ուզում ենք լացել, բոլորը սկսում են մեզ հանգստացնել, որ դադարենք լացելը, բայց իրականում նույն լացելը կամ թեկուզ ծիծաղելը դրանք վերապրելու ձևերից են, ու երբ մեզնից խլվում ա էդ հնարավորությունը, մենք հնարավորություն չենք ունենում էդ էղածը վերապրելու ու մի կողմ դնելու: Նույնը ես կարող եմ իմ հետ տեղի ունեցածների մասին ասել, որ, քանի որ ինձ հնարավորություն չի տրվել դրանք վերապրելու, հիմա ես դրանց մասին անընդհատ խոսելով, պատմելով ինձ համար հնարավորություն եմ ստեղծում տարբեր ձևերով, այսպես ասած, էդ կուտակված լիցքը թափելու իմ միջից, որ ինքը իմ համար էլ վնաս չլինի:

Շատ կարևոր է նշել, որ ես երեսունվեց տարեկան եմ, ու տարիների ընթացքում էդ դեպքերը անընդհատ կատարվել են տարբեր տարիքում ու մենք հաճախ, որ ընկերուհիներով հավաքվել ենք, կիսվել ենք, ես հասկացել եմ, որ բոլոր աղջիկների հետ հատկապես դա պարբերաբար տեղի ա ունենում:

Մեզ տուն վարձակալած մի պապիկ կար, ու ինքը կարճ շորտերով իրա սեփական տան հայաթում ման էր գալիս, որտեղ նաև մենք էինք ապրում, ու մի անգամ էկավ, նստեց մեր պատուհանի տակ դրված նստարանին, որի մոտ ես էի խաղում, ու երբ գլուխս բարձրացրեցի, նկատեցի, որ իրա շորտերի տակից իրա առնանդամը դուրս ա թափվել, ու ինքը սկսեց ձեռք տալ իր առնանդամին ու կանչեց ինձ, որ նստեմ իրա գիրկը, բայց ես զգացի, որ էդ նենց բան չի, որ սովորաբար մարդիկ անում են, ու իմ մոտ ներքին զգացողություն կար, որ ինչ-որ բան չպիտի լինի, որը տեղի ա ունենում, բայց ես նաև չկարողացա պատմել դրա մասին: Էդ պահին ես տուն վազեցի ու անհանգիստ էի, նաև մոլորված: Ներքուստ հասկանում էի, որ էդ մարդը նենց բան ա արել, որ ինքը պիտի չաներ, որ մարդիկ սովորաբար տենց բաներ չեն անում, բայց ես նաև չէի հասկանում էդ ինչ ա, խի ա ինքը տենց անում, ինչի համար ա դա, ինչին ա ուղղված, ու ես նաև բառեր չունեի դրա մասին խոսելու ու ես չէի հասկանում՝ ոնց ես կարամ պատմեմ հիմա դրա մասին, ինչ բառերով ես էդ պետք ա ներկայացնեմ, ու արդյո՞ք ես կհասկացվեմ, թե ինչ եմ ուզում ասել:
Ես ոչ մեկին դրա մասին չպատմեցի, ուղղակի դրանից հետո ես փորձում էի խուսափել էդ մարդուց, չնայած մենք նույն բակում էինք ապրում:

Նենց չի, որ ես ինձ սահմանափակումների մեջ եմ դրել, ուղղակի հիմա ինչ-որ պահի անկարողության զգացում ունեմ ու մտածում եմ, ինչ պետք ա անենք բոլորս, որ վերջապես սենց դեպքեր էլ չլինեն, որ աղջիկները սրա միջով չանցնեն…

Նախկին երեսուն տարիներս

My previous thirty years It's been almost 5 years since I've been reviewing the life that I lived in the previous thirty years and what happened in my life, how systemic those events were, and how much they affected and continue to affect my current life. In general,...

Գնդակ

The Ball I let my story go a long time ago and talking about it won't traumatize me. Over time, I have experienced it and I don't remember it like it was a few years ago. If I remembered this story three or four years ago, aggression arose in me, and now I have...

Մանիպուլյացիա

Manipulation Once, instead of my immediate supervisor, his supervisor came, who, after observing me for a while, said that I can work with him and that he can teach me a lot, and I, in turn, will help him. Of course, I didn't object because I had to take advantage of...

Ջութակը

The violin I don't remember the full story any longer. I only remember parts of how some of my classmates pushed me, pressed me against the wall, pressed my breast, and legs, leading fingers between my legs, and pinched me, while the others pressed me tightly so that...

Սառաֆան

The sundress I was working as a waiter in a pizzeria where the work used to finish at 11 o'clock.  After work, I used to go home by bus, which was always crowded. That day coincided with the "Sasna tsrer" action when people were blocking the streets and walking to...

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80