
ՍԲՃԿ պատմություն
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը հիմնադրվել է և գործում է ՀՀ-ում 2008 թվականից։ ՍԲՃԿ ստեղծման պատճառ հանդիսացան երիտասարդ աղջիկների շրջանում հանդիպող սեռական բռնության դեպքերը և երկրում նրանց համար նախատեսված աջակցային ծառայությունների բացը, որը լրացնելու եկավ ՍԲՃԿ-ն:
ՍԲՃԿ-ն ֆեմինիստական սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանն ու իրավունքների պաշտպանությանը:
Ինչ ենք անում մենք
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն (ՍԲՃԿ) իր գործունեությունը սկսել է 2008թ․-ից և աշխատում է 3 հիմնական ուղղություններով․ անվճար սոցիալական, հոգեբանական և փաստաբանական ծառայությունների տրամադրում /Թեժ գիծ 24/7/, իրազեկման և կանխարգելման աշխատանքներ, շահերի պաշտպանություն:


ՍԲՃԿ աշխատակազմ
Իր գործունեության 17 տարիների ընթացքում ՍԲՃԿ-ն համախմբել է գաղափարակից և պրոֆեսիոնալ մասնագետների, ում գործունեությունն ուղղված է սեռական բռնության հիմնախնդրի հաղթահարմանը:
Գործունեություն
Հանուն սեռական բռնության հիմնախնդրի լուծման բարդ և խոչընդոտներով լի պայքարի ճանապարհին մենք ստեղծել ենք արդյունավետ համագործակցություն ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
