Select Page

Գնդակ

Ես իմ պատմությունը շատ վաղուց բաց եմ թողել ու իրա մասին խոսալը տրավմայի չի ենթարկի: Ժամանակի ընթացքում ես իրան ապրել եմ ու նենց չեմ հիշում ոնց մի քանի տարի առաջ: Եթե մի երեք֊չորս տարի առաջ էս պատմությունը հիշելուց իմ մոտ ագրեսիա էր առաջանում, հիմա լրիվ բաց եմ թողել: Իմ կյանքն ա, ես արդեն սովորել եմ:

Անկեղծ ասած կոնկրետ տարիքս ես չեմ հիշում, որովհետև դեպքից հետո երկար ժամանակ ես տնից դուրս չէի գալիս: Չեմ կարա բացատրեմ ինչ էր հետս կատարվում, ես շատ լիքը բաներ տենց նորմալ չեմ էլ հիշում: Ես երևի 8 կամ 9 տարեկան էի, ոչ ավել, ոչ պակաս: Մամայիս հետ գնացել էի մեր բարեկամի տուն, շատ հեռու բարեկամ էր պապայիս կողմից: Մեր ու տղա էին: Մամաս իրա մոր հետ գնացին դաշտ, սինձ էին հավաքում կամ նման մի բան, ինձ էլ թողեցին հետը․ դե ինքը մեծ էր /16 տարեկան էր/, ես էլ մի քիչ չար էրեխա էի. թողեցին հետը, որ ինձ տեր կանգնի: Իրանք գնացին, մենք մնացինք երկուսով: Ինչ֊որ խաղ էինք խաղում կաուչուկի գնդակներով: Հիշում եմ, որ էդ կաուչուկը իմ ձեռքին էր, ինքը ասեց․

֊Տո՛ւր,

֊Լավ, ֊ ու կաուչուկը տվեցի: Ինքը նայեց ինձ ու ասեց՝

֊Դրա հետ չեմ: 

Չեմ հիշում, թե ոնց սկսվեց էդ ամեն ինչը, ես մենակ հիշում եմ, որ սկզբում ինքը կանգնել էր, մենք զալում էինք, շալվարն էր իջացրել: Ասեց․ 

֊Տե՛ս՝ ինչ ունեմ: 

Ես երևի հիմար էրեխա էի, որովհետև չէի հասկանում, թե էդ ինչ ա, ինչի համար ա, ինչի իմի նման չի: Ես նստած էի բազմոցին, նայում էի ու ուզում էի հասկանայի ինչի ա էդ ինձ ցույց տալիս: Էն որ վախեցել էի անկեղծ ասած, ուղղակի գլխով էի անում, ասեցի․

-Հա, տեսա:

Մոտեցավ ու ասեց․

-Կարաս կպնես:

Ասեցի.

֊Չեմ ուզում կպնեմ,֊ էլի խորը հոգոց, շարունակում է: Ասեցի, որ չեմ ուզում կպնեմ, իսկ ինքը իմ ձեռք վերցրեց ու դրեց վրեն, ասեց. ֊Կարաս արխային լինես, ինքը քեզ չի կծի: Ձեռքս ուզում էի քաշեի, բայց բռնել էր դաստակիցս, որ չքաշեմ:   

Ձեռքս ուզում էի քաշեի, բայց բռնել էր դաստակիցս, որ չքաշեմ: 

Մենակ հիշում եմ, թե ոնց էի ես լացում, մամայիս էի կանչում, բայց դե մաման չեկավ, որովհետև ըտեղ չէր:

Հա, մի անգամ, դրանից հետո երբ ես ուզում էի պատմեի մամայիս, որովեհտև ես տենց չէի հասկանում, թե ինչ ա կատարվում իմ հետ, որովհետև ինձ մի քիչ ուրիշ ձև էին մեծացրել ու ես ընդհանրապես պատկերացում չունեի, թե էդ ինչ ա, ես չգիտեի «սեքս» ինչ ա նշանակում: Երբ որ ես ուզում էի պատմեի, ինքն ինձ ասեց․

֊Եթե դու ինչ֊որ մեկին պատմես, ես բոլորին կասեմ, որ դու ես ուզել:

Նորմալ ա, որ էդ տարիքում ես էնքան չմտածեցի, որ նորմալ չի, որ տասնվեց տարեկանը․․․

Տենց, ես չասեցի մամայիս, ես էլ իրենց տուն չէի գնում, հասկանալի պատճառներով: Դրանից հետո ես տանից դուրս չէի գալիս, ես նույնիսկ դպրոց չեմ գնացել:

Իմ մոտ էն կարգի էին վախերը զարգացել, որ ես իմ սեփական հորից վախենում էի: Ես սենյակում էի փակվում, տենց ինձ ապահով էի զգում: Տանից դուրս չէի ուզում գալ, մարդկանց չէի ուզում տեսնեի, որովհետև մտածում էի ես եմ մեղավոր, երևի ինչ֊որ բան ես էն չեմ արել, ես կարողա ինչ֊որ բան էն չեմ ասել: Երևի մինչև 13-14 տարեկան տանն եմ էղել, նույնիսկ խանութ չեմ իջել: Չգիտեմ, թե էդ ընթացքում ինչ եմ արել, որովհետև շատ քիչ բան եմ հիշում, շատ: 

Երևի մինչև 17, 18 տարեկան իմ վախերը չէին անցնում: Ես ընդունվել էի քոլեջ սովորելու, տանից դուրս էի գալիս, մարդկանց հետ շփվում էի, բայց եթե մի տղայի հետ հայտնվում էի մի տարածքում, որտեղ մենակ ես ու ինքն էինք, իմ մոտ պանիկան էն կարգի էր սկսվում, որ ես ուզում էի ուղղակի փախնեի: Աստված չաներ, եթե ինձ հանկարծ մատով կպնեին․ իմ մոտ էն կարգի հիստերիա ու ագրեսիա էր սկսվում, որ չեմ էլ կարա բացատրեմ: Չէ, ինչի 18, երևի մինչև 20 տարեկան իմ մոտ տենց էր: Երևի տենց 21-ից հետո ես կամաց֊կամաց․․․

Տարիներ են անցել, ես ոնց որ թե մոռացել եմ: Հիմա պատմում ու հասկանում էի, որ խեղդվում եմ ինչ-որ պահի, երևի ամաչում եմ կատարվածից ու երևի դրա համար ա, որ էսքան տարի ոչ մեկին չեմ պատմել:

Բայց հիմա գիտեմ, որ իմ հետ նման բան չի կարա լինի, ես ինձ պաշտպանել գիտեմ, դիմացինին էլ: Մենակ փորձվեն:

Նախկին երեսուն տարիներս

My previous thirty years It's been almost 5 years since I've been reviewing the life that I lived in the previous thirty years and what happened in my life, how systemic those events were, and how much they affected and continue to affect my current life. In general,...

Գնդակ

The Ball I let my story go a long time ago and talking about it won't traumatize me. Over time, I have experienced it and I don't remember it like it was a few years ago. If I remembered this story three or four years ago, aggression arose in me, and now I have...

Մանիպուլյացիա

Manipulation Once, instead of my immediate supervisor, his supervisor came, who, after observing me for a while, said that I can work with him and that he can teach me a lot, and I, in turn, will help him. Of course, I didn't object because I had to take advantage of...

Ջութակը

The violin I don't remember the full story any longer. I only remember parts of how some of my classmates pushed me, pressed me against the wall, pressed my breast, and legs, leading fingers between my legs, and pinched me, while the others pressed me tightly so that...

Սառաֆան

The sundress I was working as a waiter in a pizzeria where the work used to finish at 11 o'clock.  After work, I used to go home by bus, which was always crowded. That day coincided with the "Sasna tsrer" action when people were blocking the streets and walking to...

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80