Մեր մասին
ՍԲՃԿ պատմություն
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը հիմնադրվել է և գործում է ՀՀ-ում 2008 թվականից։ ՍԲՃԿ ստեղծման պատճառ հանդիսացան երիտասարդ աղջիկների շրջանում հանդիպող սեռական բռնության դեպքերը և երկրում նրանց համար նախատեսված աջակցային ծառայությունների բացը, որը լրացնելու եկավ ՍԲՃԿ-ն:
ՍԲՃԿ-ն ֆեմինիստական սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանն ու իրավունքների պաշտպանությանը:
Տեսլական
Ունենալ իրավասահավասարության, խտրականությունից զերծ, արժանապատվության հարգման սկզբունքների վրա հիմնված միջավայր։
Առաքելություն
Նպաստել գենդերազգայուն մոտեցմամբ պետական քաղաքականության ներդրմանը և սեռական բռնության ենթարկված անձի զորեղացմանը։
ՍԲՃԿ կարևոր ձեռքբերումներ՝
ՍԲՃԿ բազմամյա աշխատանքի և ջանքերի շնորհիվ այսօր ՀՀ-ում սեռական բռնության հիմանխնդիրը բարձրաձայնվում է և դարձել է օրակարգային:
ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների նախագծի ընդունում /2014թ. դեկտեմբեր/:
ՍԲՃԿ-ն նպաստել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում սեռական ոտնձգության արգելքի ավելացման օրենսդրա
Ծառայությունների տրամադրում:
ՍԲՃԿ-ն մասնագիտացված կառույց է, որը աշխատում է սեռական բռնության ենթարկված անձանց հետ, այդ թվում նաև անչափահասների և նրանց ծնողների: Կառույցում գործում է Թեժ-գիծ ծառայություն /24/7/: Մենք տրամադրում ենք անվճար սոցիալական /սոցիալական աշխատողի խորհրդատվություն, ուղորդում այլ մասնագետների կամ ծառայությունների, դեպքի վարում/, հոգեբանական /անհատական և խմբային թերապիա՝ ուղղված սեռական բռնության տրավմայի հաղթահարմանը/ և փաստաբանական ծառայություններ /փաստաբանի խորհրդատվություն, քրեական գործի հարուցում, քրեադատավարական գործընթացում ներդրավածություն/: Անհրաժեշտության դեպքում ուղորդում ենք նաև բժշկական ծառայությունների՝ գինեկոլոգ, սեռավարակաբան, հոգեբույժ:
Իրազեկում և կանխարգելում:
ՍԲՃԿ-ն իրականացնում է իրազեկման և վերապատրաստման դասընթացներ և հանդիպումներ՝ նախատեսված տարբեր խմբերի ներկայացուցիչների համար: Կարևոր համարելով օգնող մասնագետների զգայուն ու զոհակենտրոն մոտեցումները՝ վերապատրաստման աշխատանքներ են տարվել և շարունակվում ոստիկաննների, քննիչների, դատավորների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և այլ մասնագետների շրջանում:
Իրազեկման աշխատանքներ տարվում են ուսանողների, ծնողների, տարբեր տարիքի կանանց և այլոց հետ, ինչպես նաև օգտագործելով սոցիալական մեդիան՝ նպատակ ունենալով կանխարգելելու սեռական բռնության դեպքերը, ինչպես նաև հասանելի դարձնելու մեր ծառայությունները:
Շահերի պաշտպանություն
ՍԲՃԿ շահապաշտպան գործունեության նպատակներն են՝
կոտրել լռությունը, բարելավել իրավական և դատական համակարգերը, նպաստել աջակցության պետական ծրագրերի ներդրմանը, նպաստել կրթական հաստատություններում և աշխատավայրերում սեռական ոտնձգության արգելքի գործուն մեխանիզմների ներդրմանը, խթանել համապետական արձագանքման համակարգի ներդրմանը: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ սեռական բռնության ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն ապահով ու պաշտպանված կզգա խոսելու իր հետ կատարված սեռական բռնության մասին և պահանջելու արդար դատավարություն:
Տաթևիկ Աղաբեկյան
ՍԲՃԿ Նախագահ
Անուշ Գաբրիելյան
Ծրագրերի ղեկավար
Լինա Անտոնյան
Սոցիալական աշխատող
Աննա Կոստանդյան
Սոցիալական աշխատող
Ռիմմա Սողոմոնյան
SMM մասնագետ
Մարիա Վարդանյան
Շահերի պաշտպանության մասնագետ
Ռուզաննա Հարությունյան
Գրասենյակի ապահովման մասնագետ
Ուղարկեք ձեր պատմությունը
Dolor sit amet consectetur adipisci velit sed quia non numquam eius modi
tempora incidunt ut labore et dolore magnam quaerat voluptatem.