ՍԲՃԿ գործունեություն /ծառայություններ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն (ՍԲՃԿ) իր գործունեությունը սկսել է 2008թ․-ից և աշխատում է 3 հիմնական ուղղություններով․
- Ծառայությունների մատուցում` մասնագիտացված սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում սեռական բռնության ենթարկված անձանց։ 24/7 ռեժիմով գործում է նաև թեժ գծի ծառայությունը (+37477991280)։
- Իրազեկում` ՍԲՃԿ-ն իրականացնում է իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ և մասնագիտացված վերապատրաստումներ։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 30 հանրային արշավ և վերապատրաստումներ ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հոգեբանների, իրավաբանների և այլ մասնագետների համար։
- Շահերի պաշտպանություն` ՍԲՃԿ-ի նպատակն է սեռական բռնության հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքը դարձնել առավել գենդերազգայուն՝ մասնավորապես նպաստելով դատաիրավական համակարգի կողմից զոհակենտրոն մոտեցման ներդրմանը, դարձնել օրենսդրական համակարգն առավել հասցեական։