Select Page

Ինչպես ճանաչել ՍԲ հետևանանքերը երեխայի մոտ

Սեռական բռնությունից երեխային պաշտպանելու և սեռական բռնությունը կանխելու համար լավագույն միջոցը երեխային իր մարմնի անձեռնմխելիության և սահմանների մասին սովորեցնելն է: Սեռական բռնության կարող է ենթարկվել ցանկացած երեխա՝ անկախ սեռից և տարիքից, նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, նրա ծնողների կրթական մակարդակից, երեխան սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես անծանոթ, այնպես էլ ծանոթ և վստահելի մարդու կողմից: Երբ ծնողը խոսում է երեխայի հետ նրա մարմնի սահմանների, թույլատրելի և անթույլատրելի հպումների, ովքեր են այն վստահելի անձինք ում թույլատրելի է երեխային հպվել խնամքի իրականացման նպատակով, նա հասնում է երկու նպատակի. Առաջին՝ երեխան սովորում է իր մարմնի սահմանները, երկրորդ՝ երեխան հասկանում է, որ ծնողի հետ կարելի է խոսել, եթե նրա մարմնի սահմանները վտանգված լինեն: Կարևոր է երեխայի հետ խոսել մարմնի 4 վտանգավոր հատվածների մասին՝ բերան, կուրծք, հետանցք և սեռական օրգան: Պետք է բացատրել երեխային, որ ոչ ոք իրավունք չունի դիպչի իր մարմնի այս 4 հատվածներին, և երեխան նույնպես չպետք է դիպչի դիմացինի մարմնի այս հատվածներին: Խոսելիս մարմնի մասին, պետք է երեխային բացատրել նաև «թույլատրելի» բացառությունները. երբ, ինչպիսի պայմաններում և ով կարող է դիպչել երեխայի մարմնի այս 4 հատվածներին, օրինակ ծնողը, երբ երեխայի լողացնում է, կոնկրետ՝ մայրը, հայրը, տատիկը, թվել այն մարդկանց ովքեր իրոք կատարում են խնամքի այս գործողություները, կարող է բժիշկը դիպչել, եթե երեխան առողջական խնդիրներ ունի մարմնի այս հատվածների կամ օրգանների հետ կապված, որոնց մասին ծնողը պետք է նախապես խոսի երեխայի հետ և այլն: 

Որո՞նք են երեխաների նկատմամբ սեռական բռնության ցուցանիշներն ու նշանները։  

  • Արտահոսք կամ արյունահոսություն հեշտոցից/հետանցքից 
  • Վագինի / անուսի ցավ, քոր կամ այտուցվածություն 
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ 
  • Դժվարություն, ցավ միզելու կամ դեֆեկացիայի ժամանակ 
  • Կապտուկներ, հետքեր կամ վնասվածքներ կրծքի, հետույքի, որովայնի և ազդրերի ներսի շրջանում 
  • Հաճախակի միզարձակում և միզուղիների կրկնվող վարակներ 
  • Սերմնահեղուկի հետքեր կամ արյուն ներքնազգեստի/հագուստի վրա 
  • Ստամոքսի կամ որովայնի կրկնվող ցավեր 
  • Գլխացավեր
  • Քայլելու կամ նստելու դժվարություն 
  • Ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում
  • Ինքնավնասման փորձեր, ինքնասպանության մտքեր  
  • Մեկուսացում 
  • Ագրեսիվ վարքագիծ
  • Հաճախակի լողանալը կամ հիգիենան ընդհանրապես չպահպանելը 
  • Մղձավանջներ, քնի խանգարումներ 
  • Վախ մեծահասակներից՝ ծանոթ կամ անծանոթ
  • Տարիքին անհամապատասխան գիտելիքներ սեքսուալության, սեռական հարաբերությունների կամ սեռականության նկատմամբ անսովոր հետաքրքրության, մեծահասակների սեռական հարաբերությունների մասին 
  • Հաճախակի և արտահայտված ձեռնաշարժություն հասարակական վայրերում կամ այլ մարդկանց ներկայությամբ 
  • Դեռահաս հղիություն
  • Մարմինը ծածկելու/թաքցնելու միտում
  • Ռեգրեսիվ վարքագիծ (օրինակ՝ անկողնային թրջողություն)
  • Խոսքի հետ կապված խնդիրներ
  • Ֆիզիկական շփումից խուսափելը, օրինակ՝ մայրիկին գրկելուց հրաժարվելը
  • Դեպրեսիա, տրամադրության փոփոխություններ
  • Սեռական հարաբերություն պատահական մարդկանց հետ կամ սեռական վարքագիծ և հետաքրքրություն:

Նկատի ունեցեք, որ սեռական բռնության հետևանքները կարող են տարբեր լինել երեխաներից երեխա, կարող են նկատվել այլ նշաններ, որոնք այստեղ չեն նշվել:

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80