Ինչպես ճանաչել ՍԲ հետևանանքերը երեխայի մոտ
Սեռական բռնությունից երեխային պաշտպանելու և սեռական բռնությունը կանխելու համար լավագույն միջոցը երեխային իր մարմնի անձեռնմխելիության և սահմանների մասին սովորեցնելն է: Սեռական բռնության կարող է ենթարկվել ցանկացած երեխա՝ անկախ սեռից և տարիքից, նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, նրա ծնողների կրթական մակարդակից, երեխան սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես անծանոթ, այնպես էլ ծանոթ և վստահելի մարդու կողմից: Երբ ծնողը խոսում է երեխայի հետ նրա մարմնի սահմանների, թույլատրելի և անթույլատրելի հպումների, ովքեր են այն վստահելի անձինք ում թույլատրելի է երեխային հպվել խնամքի իրականացման նպատակով, նա հասնում է երկու նպատակի. Առաջին՝ երեխան սովորում է իր մարմնի սահմանները, երկրորդ՝ երեխան հասկանում է, որ ծնողի հետ կարելի է խոսել, եթե նրա մարմնի սահմանները վտանգված լինեն: Կարևոր է երեխայի հետ խոսել մարմնի 4 վտանգավոր հատվածների մասին՝ բերան, կուրծք, հետանցք և սեռական օրգան: Պետք է բացատրել երեխային, որ ոչ ոք իրավունք չունի դիպչի իր մարմնի այս 4 հատվածներին, և երեխան նույնպես չպետք է դիպչի դիմացինի մարմնի այս հատվածներին: Խոսելիս մարմնի մասին, պետք է երեխային բացատրել նաև «թույլատրելի» բացառությունները. երբ, ինչպիսի պայմաններում և ով կարող է դիպչել երեխայի մարմնի այս 4 հատվածներին, օրինակ ծնողը, երբ երեխայի լողացնում է, կոնկրետ՝ մայրը, հայրը, տատիկը, թվել այն մարդկանց ովքեր իրոք կատարում են խնամքի այս գործողություները, կարող է բժիշկը դիպչել, եթե երեխան առողջական խնդիրներ ունի մարմնի այս հատվածների կամ օրգանների հետ կապված, որոնց մասին ծնողը պետք է նախապես խոսի երեխայի հետ և այլն:
Որո՞նք են երեխաների նկատմամբ սեռական բռնության ցուցանիշներն ու նշանները։
- Արտահոսք կամ արյունահոսություն հեշտոցից/հետանցքից
- Վագինի / անուսի ցավ, քոր կամ այտուցվածություն
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
- Դժվարություն, ցավ միզելու կամ դեֆեկացիայի ժամանակ
- Կապտուկներ, հետքեր կամ վնասվածքներ կրծքի, հետույքի, որովայնի և ազդրերի ներսի շրջանում
- Հաճախակի միզարձակում և միզուղիների կրկնվող վարակներ
- Սերմնահեղուկի հետքեր կամ արյուն ներքնազգեստի/հագուստի վրա
- Ստամոքսի կամ որովայնի կրկնվող ցավեր
- Գլխացավեր
- Քայլելու կամ նստելու դժվարություն
- Ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում
- Ինքնավնասման փորձեր, ինքնասպանության մտքեր
- Մեկուսացում
- Ագրեսիվ վարքագիծ
- Հաճախակի լողանալը կամ հիգիենան ընդհանրապես չպահպանելը
- Մղձավանջներ, քնի խանգարումներ
- Վախ մեծահասակներից՝ ծանոթ կամ անծանոթ
- Տարիքին անհամապատասխան գիտելիքներ սեքսուալության, սեռական հարաբերությունների կամ սեռականության նկատմամբ անսովոր հետաքրքրության, մեծահասակների սեռական հարաբերությունների մասին
- Հաճախակի և արտահայտված ձեռնաշարժություն հասարակական վայրերում կամ այլ մարդկանց ներկայությամբ
- Դեռահաս հղիություն
- Մարմինը ծածկելու/թաքցնելու միտում
- Ռեգրեսիվ վարքագիծ (օրինակ՝ անկողնային թրջողություն)
- Խոսքի հետ կապված խնդիրներ
- Ֆիզիկական շփումից խուսափելը, օրինակ՝ մայրիկին գրկելուց հրաժարվելը
- Դեպրեսիա, տրամադրության փոփոխություններ
- Սեռական հարաբերություն պատահական մարդկանց հետ կամ սեռական վարքագիծ և հետաքրքրություն:
Նկատի ունեցեք, որ սեռական բռնության հետևանքները կարող են տարբեր լինել երեխաներից երեխա, կարող են նկատվել այլ նշաններ, որոնք այստեղ չեն նշվել:
Ուղարկեք ձեր պատմությունը