Պատմություններ
Նախկին երեսուն տարիներս
Արդեն մոտ 5 տարի է, ինչ ընդհանուր վերանայում եմ այն կյանքը, որ նախկին երեսուն տարիներին ապրել եմ ու ինչեր են տեղի ունեցել իմ կյանքում, ինչքանով են այդ տեղի ունեցածները համակարգային, ինչքանով են դրանք ազդել ու հիմա շարունակում են ազդել իմ ներկա կյանքի վրա:
Տեսնել ավելին
Գնդակ
Ես իմ պատմությունը շատ վաղուց բաց եմ թողել ու իրա մասին խոսալը տրավմայի չի ենթարկի: Ժամանակի ընթացքում ես իրան ապրել եմ ու նենց չեմ հիշում ոնց մի քանի տարի առաջ: Եթե մի երեք֊չորս տարի առաջ էս պատմությունը հիշելուց իմ մոտ ագրեսիա էր առաջանում, հիմա լրիվ բաց եմ թողել: Իմ կյանքն ա, ես արդեն սովորել եմ:
Տեսնել ավելին
Մանիպուլյացիա
Մի անգամ իմ անմիջական ղեկավարի փոխարեն եկավ նրա ղեկավարը, ով մի փոքր ինձ դիտարկելուց հետո ասեց, որ ես իր հետ կարող եմ աշխատել և որ ինքը ինձ շատ բան կարող է սովորեցնել, ես էլ իմ հերթին իրեն կօգնեմ: Ես իհարկե չառարկեցի, որովհետև նման հնարավորությունից պետք էր օգտվել:
Տեսնել ավելին
Ջութակը
Ամբողջական պատմություններն արդեն չեմ հիշում: Մենակ հիշում եմ հատվածներ, թե ոնց էին իմ մի քանի դասարանցիներ ինձ հրում, սեղմում պատին, ձեռքերով սեղմում կուրծքս, ոտքերս, մատները տանում ոտքերիս արանքը, կմճտում, իսկ մյուսները ինձ ամուր սեղմում էին, որ չդիմադրեմ:
Տեսնել ավելին
Սառաֆան
Ես աշխատում էի որպես մատուցող պիցցայանոցում, որի աշխատանքը ավարտվում էր ժամը 11-ին։ Աշխատանքի ավարտից հետո տուն գնալու համար ավտոբուսով էի գնում, որը միշտ մարդաշատ էր։
Տեսնել ավելին
Ուղարկեք ձեր պատմությունը