Աջակցելով պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում բռնություն վերապրած կանանց


Աջակցելով պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում բռնություն վերապրած կանանց

«Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա» ցանցը ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկել է նոր ծրագիր արձագանքելու համար կանանց՝ մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում բռնություն վերապրած կանանց աջակցելու նպատակով։
Ծրագրի գործընկեր կազմակերպությունները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, և Ուկրաինայում։ Հայաստանում ծրագիրը իրագործվելու է ՍԲՃԿ ՀԿ-ի կողմից։
Ծրագիրը նպաստելու է մի հարթակի ստեղծման, որտեղ բոլոր գործընկերները, որոնք կամ նախկինում, կամ ներկայում բախվել են պատերազմական իրադրության, կարողանալու են ստեղծել հարաբերություններ, փոխանակվել լավագույն փորձով և արդյունքում նպաստել նոր գործիքների ստեղծմանը և կարողությունների զարգացմանը՝ պատերազմ վերապրած կանանց ավելի արդյունավետ աջակցելու համար։
Մասնավորապես, ծրագրի շրջանակներում գործիքակազմի մշակումը նպատակ ունի բարելավել Ուկրաինայում պատերազմը վերապրածներին տրամադրվող աջակցությունը: