Օգտակար տեղեկատվություն

Օգտակար թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում կարող եք զանգահարել

099 88 78 08 Կանանց աջակցման կենտրոն

010 54 28 28 Կանանց իրավունքների կենտրոն

Թրաֆիքինգի դեպքում կամ երբ կա նման վտանգ կարող եք զանգահարել

0800 50 558 ԱՄՔՈՐ Հայաստան

 

Կարևոր է հիշել սեռական բռնությունից հետո 72 ժամվա ընթացքում

  • Սեռական բռնության ենթարկվելուց անմիջապես հետո կարող եք զանգահարել 1-03 կամ 1-02, որպեսզի արձանագրվի դեպքը ու ֆիզիկական ու սեռական  բռնության հետքերը ֆիքսվեն՝ հետագայում ապացույցներ ունենալու ու անմիջապես օգնություն ստանալու համար
  • Կարող եք դիմել ոստիկանության մոտակա բաժին, մտնելով ոստիկանություն՝ մոտեցեք հերթապահ մաս ու հայտնեք, որ ցանականում եք հաղորդում տալ սեռական բռնության կամ ոտնձգության մասին
  • Եթե ոստիկանություն կամ մեկ այլ հաստատություն ցանկանում եք գնալ մասնագետի ուղեկցությամբ, կարող եք դիմել մեզ․ մեր մասնագետները կլինեն Ձեր կողքին ցանկացած փուլում
  • Ցանկալի է, որ հագուստը չգցեք կամ չլվանաք, ու լոգանք չընդունեք, որպեսզի հետքերը չմաքրվեն և հնարավոր լինի դրանք արձանագրել
  • Ցանկալի է չլվանալ ձեռքերը, եղունգի տակի պարունակությունը վերցնելու համար, քանի որ այնտեղ հաճախ մնում է հանցագործի մաշկից միկրոմարմիններ, որոնք հետագայում կապահովեն ապացույնցերի առկայությունը
  • Միայն 72 ժամվա ընթացքում կարելի է խմել հղիացումը կանխող հաբեր՝ «Պոստինոռ»
  • Սեռավարակների առկայությունը պետք է ստուգել թե գենիտալ, թե անալ և թե օրալ ներթափանցման դեպքում
  • Միայն ՄԻԱՎ-ի առկայությունը հնարավոր է ստուգել 3 ամիս դեպքից հետո
  • Եթե բռնության ենթարկվելիս եղել եք անգիտակից վիճակում, պետք է արյան բաղադրության ստուգում անցնեք, քանի որ թմրեցնող նյութերը որոշ ժամանակ պահպանվում են արյան մեջ