ԹԵԺ ԳԻԾ 0 8000 12 80 | 077 99 12 80

Կամավորներ

Կենտրոնը խրախուսում է կամավորների ակտիվությունն ու ներգրավվածությունը, ովքեր հետաքրքրված են գենդերային բռնության հիմնախնդրով, սեռական բռնությունից տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստումներով և այլ աշխատանքներով:

Այստեղ կամավորները կարող են՝

  1. Աջակցել կայքի և ֆեյսբուքյան էջի թարմացման գործընթացին:
  2. Իրականացնել շահառուների համար դասընթացներ տարբեր ուղղություններով՝ համակարգիչ, լեզուներ, ռեզյումե գրելու հմտություններ:
  3. Գենդերային բռնության դեպքերը և վիճակագրական տվյալներ լուսաբանող մամուլում հայտնվող հոդվածների արխիվացում և մոնիթորինգ:
  4. Մասնագիտական վերապատրաստումներ, որոնց արդյունքում կամավորները կկարողանան իրականացնել խորհրդատվական աշխատանքներ: