Select Page

ՍԲ և համաձայնություն

Խոսենք համաձայնության մասին: Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր իրավիճակներում «համաձայնության» եզրույթը տարբեր կերպ է բացատրվում. հենց դա էլ դարձնում է այն բավական դժվար ըմբռնելի:

Ինչ է համաձայնությունը

Համաձայնությունը՝ զուգընկերների/մասնակիցների միջև գիտակցված և ողջախոհ պայմանավորվածություն է սեռական ակտիվության մեջ կամավոր ներգրավվելու համար կամ դրա ընթացքում որևէ գործողություն իրականացնելու վերաբերյալ: Ինչպես է դրսևորովում համաձայնությունը.

Համաձայնության մեջ կարևոր է որոշում կայացնելու, ընտրելու ազատության և կարողության հանգամանքը: Այս մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպիսին են.

  • Տարիք, գիտակցության աստիճան
  • Տեղեկացվածությունը գտնվելու վայրի, նպատակի վերաբերյալ
  • Կողմերի միջև հարաբերությունների պատմությունը, առանձնահատկությունը
  • Ուժի դերակատարումը, բաշխվածությունը 
  • Հաշմանդամության առկայություն կամ այլ խոցելի իրավիճակ
  • Ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի օգտագործման աստիճան և այլն:

Համաձայնությունը պետք է լինի ամեն անգամ, ցանկացած տեսակի գործողության շուրջ: Շատ կարևոր է Ձեր զուգընկերոջ հետ քննարկել սահմաններն ու սպասելիքները՝ նախքան որևէ սեռական բնույթի գործողություն կատարելը: Այն ենթադրելու է դրական, միանշանակ և կամավոր համաձայնություն սեռական հարաբերությանը բերող հստակ նախաձեռնված սեռական գործողություններից յուրաքանչյուրում ներգրավվելու համար:

Համաձայնությունը ցուցադրվում է փոխըմբռնելի բառերով և/կամ գործողություններով, որոնք հստակորեն ցույց են տալիս սեռական գործողությամբ զբաղվելու պատրաստակամություն. հստակ բանավոր «այո»-ն կամ այլ վերբալ արտահայտումը ազատ ընտրության մասին են խոսում, ուստի լռությունից չի կարելի եզրակացնել պարզապես պասիվություն, դիմադրության բացակայություն կամ սեռական գործողության վերաբերյալ ակտիվ արձագանքի բացակայություն: Ենթադրությունները, հիմնված ենթատեքստային գործոնների վրա (օրինակ՝ հագուստ, ալկոհոլի օգտագործումը կամ պարելը) անհիմն են և չպետք է դիտարկվեն որպես համաձայնության նշան: Թեև համաձայնությունը չպետք է միայն բանավոր լինի, բանավոր հաղորդակցությունը դրան հասնելու ամենահուսալի ձևն է, որը ենթադրում է փոխադարձ պատրաստակամություն և հարգանք:

Պետք է հիշել, որ մի անգամ սեռական գործողությանը համաձայնություն տալը, դեռ չի նշանակում, որ զուգընկերը համաձայնվել է մշտապես գտնվել սեռական կապի մեջ կամ անցնել այլ գործողությունների: Օրինակ, համբուրվելու համաձայնությունը դիմացինին թույլ չի տալիս ենթադրել, որ տվյալ անձը պատրաստ է նաև սեռական հարաբերություն ունենալ, կամ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալը դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է դրան նաև ապագայում:

Դուք կարող եք փոխել Ձեր միտքը ամեն պահի

Անձը կարող է չեղարկել համաձայնությունը ցանկացած պահի: Դա անելու լավագույն միջոցը զուգընկերոջ հետ հստակ քննարկելն է, որ այն, ինչ կատարվում է իր համար անհարմար է և նա ցանկանում է այն դադարեցնել: Համաձայնության չեղարկումը երբեմն բարդ է վերբալ տարբերակով իրականացնել, սակայն դա չի նշանակում, որ ոչ վերբալ եղանակով ցույց տրված ցանկությունը պակաս արժեքավոր է: 

Կարևոր է հիշել, որ կան որոշ մարդիկ, ովքեր չեն կարող համաձայնություն տալ սեռական գործողության վերաբերյալ ալկոհոլի, թմրանյութերի, այլ նյութերի ազդեցության տակ կամավոր կամ ակամա գտնվելու, անգիտակից վիճակում գտնվելու, քնած կամ սեռական ակտիվության տեղի ունենալու մասին տեղյակ չլինելու, տարիքային սահմանափակումներից և այլ պատճառով անգործունակ կամ սահմանափակ իրավիճակում գտնվելու պատճառով: Այս պարագայում անգործունակությունը ժամանակավոր կամ մշտապես համաձայնություն տալու, որոշում կայացնելու անկարողությունն է: Բացի վերոնշյալից, անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե տեղյալ չէ, թե որտեղ է գտնվում, ինչպես է հայտնվել այնտեղ, ինչու կամ ինչպես են նրան ներգրավել սեռական հարաբերությունների մեջ:

Այսպիսով՝ համաձայնություն չի կարող դիտարկվել.

  • Հրաժարվելը ընդունել զուգընկերոջ «ոչ»-ը
  • Երբ այն ստացվել է զուգընկերոջ կողմից, ով կորցրել է գիտակցությունը, չի արձագանքում կամ ակնհայտ վրդովված է
  • Հիմք ընդունելով այն, որ որոշակի հագուստ կրելը, սիրախաղը կամ համբուրվելը այլ գործողության հրավեր է
  • Եթե այն տրվել է անձի կողմից, ով ունի սեռական հարաբերությունների մեջ մտնելու պետության կողմից սահմանվածից պակաս տարիք
  • Եթե այն ստացվել է որևէ մեկի կողմից, ով չի կարող գիտակցված համաձայնություն տալ՝ ելնելով թմրանյութի/թունանյութի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելուց
  • Համաձայնությունը, որը ստացվել է շանտաժի, սպառնալիքի կամ վախի ազդեցությամբ
  • Եթե իրականացվել են սեռական բնույթի գործողություններ՝ հիմք ընդունելով նախկին փորձը:

 

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80