ԹԵԺ ԳԻԾ 0 8000 12 80 | 077 99 12 80

Տեսակներ

Սեռական բռնություն

Սեռական բռնությունը սահմանվում է որպես ցանկացած սեռական ակտ կամ դրա փորձ, անցանկալի սեռական մեկնաբանություն կամ առաջարկություն,  որն ուղղված է անձի սեռականությանը` օգտագործելով հարկադրանք կամ սպառնալիք: Սեռական բռնության սահմանման  մասերից է նաև համաձայնության եզրույթի  կարևորումը և ընդգծումը:  

Սեռական բռնության հիմնական ենթատեսակներն են՝

Բռնաբարություն

  • Ամուսնական բռնաբարություն/զուգընկերոջ կողմից բռնաբարություն
  • Ժամադրության ժամանակ բռնաբարություն
  • Զինված կոնֆլիկտների ընթացքում/ժամանակ պարբերական սեռական բռնություններ

Սեռական ոտնձգություններ

  • Հպումներ սեռական օրգանների կամ այլ հատվածներին առանց թույլտվության
  • Պոռնագրաֆիկ հոլովակի մեջ ներգրավվում կամ հարկադրական ցուցադրում
  • Երթուղայինում կամ հանրային վայրում սեռական օրգանով, մարմնի այլ մասով, առարկայով դիպչում են մարմնի որևէ մասի
  • Սեռական բնույթի հայհոյանքներ, կատակներ կամ առաջարկներ անելը կամ ստիպել լսելը:

Սեռական բռնություն անչափահասների նկատմամբ, որոնք իրենց հերթին բաժանվում են հետևյալ ենթատեսակների՝

  • երեխային օգտագործելը  սեռական հաճույք ստանալու նպատակով
  • երեխաների նկատմամբ ցանկացած գործողություն (հայացքներ, համբույրներ, հպումներ, շոշափումներ, կատակներ, սպառնալիքները և այլն), որը վերաբերում է երեխայի սեռականությանը
  • երեխային հարկադրելը, որպեսզի ներկա գտնվի կամ մասնակից լինի սեռական հարաբերությանը
  • երեխաներին ներգրավվելը պոռնոգրաֆիկ, էրոտիկ նյութերի նկարահանումներին կամ երեխաներին նման բովանդակությամբ տեսահոլովակներ/նկարներ ցուցադրելը   
  • երեխային հետևել, երբ վերջինս լոգանք է ընդունում կամ հագուստն է փոխում
  • Անչափահասի բռնաբարություն, որը կարող է իրագործվել ոչ միայն սեռական օրգանի միջոցով, այլ նաև մարմնի ցանկացած այլ մասի կամ առարկայի միջոցով ներթափանցումով:

Հարկ է նշել, որ սեռական բռնության ենթատեսակները դասակարգելիս առանձնացվել են  հիմնական այն ենթատեսակները, որոնք առանձնացվում են մասնագիտական գրականության մեջ  և առանձնացվել են նաև անչափահասների նկատմամբ սեռական բռնության առանձին ենթատեսակները: