Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանություն
ՍԲՃԿ շահապաշտպան գործունեության նպատակներն են՝
կոտրել լռությունը, բարելավել իրավական և դատական համակարգերը, նպաստել աջակցության պետական ծրագրերի ներդրմանը, նպաստել կրթական հաստատություններում և աշխատավայրերում սեռական ոտնձգության արգելքի գործուն մեխանիզմների ներդրմանը, խթանել համապետական արձագանքման համակարգի ներդրմանը:
Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ սեռական բռնության ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն ապահով ու պաշտպանված կզգա խոսելու իր հետ կատարված սեռական բռնության մասին և պահանջելու արդար դատավարություն: