ԹԵԺ ԳԻԾ 0 8000 12 80 | 077 99 12 80

Մեր մասին

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ․: Մինչ օրս այն միակ մասնագիտացված կազմակերպությունն է ՀՀ-ում, որը աջակցում է սեռական բռնության ենթարկված անձանց: ՍԲՃԿ-ն ֆեմինիստական կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել և պայքարել սեռական բռնության դեմ:

Նախնական շրջանում ՍԲՃԿ-ն աշխատում էր սեռական բռնության ենթարկված կանանց հետ, սակայն 2010թ․, երբ հասարակության մեջ սկսվեցին բարձրաձայնվել երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը, առաջացավ երեխաների հետ աշխատելու անհրաժեշտություն:

Աջակցելով սեռական բռնության ենթարկված անձանց՝ մենք ոչ միայն օգնում ենք նրանց վերապրել կատարվածը, այլև հզորացնում ենք նրանց առաջ շարժվելու և լսելի դարձնելու իրենց ձայները:

Այսօր ՍԲՃԿ-ն տրամադրում է սեռական բռնության ենթարկված անձանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ունի թեժ գիծ 077 99 12 80: