Select Page

Ինչպես ճանաչել մարմնի անձնական սահմանները

Անձնական սահմաններ հաստատելն ու պահպանելը շատ կարևոր է յուրաքանչյուր անձի համար, հատկապես դեռահասների, քանի որ նրանք դեռ իրենց սոցիալական և անձնական հարաբերությունները բացահայտելու, ճանաչելու ու սահմանելու փուլում են: Ահա մի քանի հիմնական կետեր, որոնք կօգնեն քեզ հասկանալ և դնել առողջ անձնական սահմաններ:

Որո՞նք են մարմնի սահմանները

Մարմնի սահմանները վերաբերում են ֆիզիկական և էմոցիոնալ այն սահմաններին, որոնք մենք դնում ենք՝ պաշտպանելու մեզ անցանկալի կամ անհարմար փոխազդեցություններից: Նրանք օգնում են սահմանել, թե ինչն է ընդունելի և ինչը ոչ՝ ապահովելով, որ յուրաքանչյուրն իրեն պաշտպանված և հարգված զգա իր անձնական տարածքում:

Մարմնի սահմանների կարևորությունը

Մարմնի սահմանների ըմբռնումը խթանում է ինքնահարգանքը և հնարավորություն է տալիս քեզ վերահսկել մարմինդ ու անձնական տարածքդ: Սեփական սահմանները ճանաչելն ու հարգելը ինքնահարգանքի և ինքնախնամքի ձև է: Երբ հասկանում ես, որ գնահատում ես ինքդ քեզ և քո հարմարավետության մակարդակը:

Հստակ սահմանները պաշտպանում են քեզ անցանկալի ֆիզիկական շփումից և պոտենցիալ վնասակար իրավիճակներից: Սա շատ կարևոր է ֆիզիկական և էմոցիոնալ բարեկեցությունը պահպանելու համար: Քո սահմանների իմացությունը և հաստատումը օգնում է նվազեցնել սթրեսը և անհանգստությունը՝ կանխելով անհարմար կամ անապահով փոխազդեցությունները:

Միմյանց սահմանները հարգելը կարևոր է վստահության և փոխադարձ հարգանքի ձևավորման համար ցանկացած հարաբերություններում, լինի դա ընկերների, ընտանիքի անդամների կամ զուգընկերների հետ: Սահմաններն օգնում են ապահովել հստակ և հարգալից հաղորդակցություն, որն էական նշանակություն ունի կոնֆլիկտային իրավիճակները լուծելու և առողջ փոխհարաբերությունների պահպանման համար:

Մարմնի տարբեր մասեր ունեն զգայունության տարբեր աստիճաններ. կան մարմնի մասեր, որոնք ներգրավված են ամենօրյա շփումներում, օրինակ՝ ձեռքերը ձեռքսեղմումների ընթացքում: Անգամ այն պահին երբ որոշում է կայացվում դիմացինին ողջունել ձեռքսեղմման միջոցով, այդ որոշումը դու ես կայացնում, և կարող ես խուսափել դրանից նույնպես: Մարմնի մնացած հատվածներով շփումները շատ ավելի քիչ են հանդիպում ամենօրյա շփման մեջ: Իհարկե կյանքում լինում են իրավիճակներ, երբ դու չես հասցրել կայացնել նման որոշում, սակայն քեզ կարոտած անձը կարող է անմիջապես մոտենալ և գրկախառնվել և դու դեմ չլինես նման գրկախառնության: Սակայն, կան մարմնի այնպիսի մասեր, ինտիմ մասեր՝ կուրծքը, սեռական օրգանները, բերանը և հետույքը, որոնց հպումների վերաբերյալ դու պետք է որոշում ունենաս, և դիմացինը պարտավոր է տեղեկանալ քո որոշման վերաբերյալ՝ նախքան որևէ գործողություն ձեռնարկելը:

Ինչպես դնել անձնական սահմաններ

Սովորի՛ր քո սահմանները

Առաջին հերթին հասկացի՛ր քո հարմարավետության մակարդակը՝ կապված ֆիզիկական հպման և անձնական տարածության հետ: Կարևոր է հասկանալ անձնական սահմանները և հստակ լինել հստակ հետևել դրանց պահպանմանը:

Շփվի՛ր հաստատակամորեն

Օգտագործի՛ր հստակ, ուղիղ լեզու՝ քո սահմանները արտահայտելու համար: Օրինակ՝ «Ինձ պետք չի գրկել» կամ «առանց հարցնելու ինձ չդիպչե՛ս»։ Եղի՛ր հետևողական քո հաղորդակցության մեջ, դիմացինը պարտավոր է հասկանալ և հարգել քո սահմանները:

Սովորի՛ր ասել «ոչ»
Շատ նորմալ է«՛ոչ» ասելը, երբ քեզ ինչ֊որ բան անհարմարություն է պատճառում: Սովորիր ասել «ոչ» ինքնավստահ, հաստատակամ և քաղաքավարի ձևով:

Լսի՛ր քո ներքին ձայնը

Վստահի՛ր ինքդ քեզ: Եթե ​​ինչ-որ բան սխալ է թվում, կամ անհարմարություն է պատճառում, կարևոր է ընդունել այդ զգացմունքները և գործել համապատասխանաբար: Օրինակ, եթե նստել ես տաքսի ու քեզ դուր չի եկել վարորդի հայացքը, կամ քեզ հետ խոսելու կամ ավտոմեքենան վարելու ձևը, կարող ես հանգիստ տոնով խնդրել, որպեսզի կանգնեցնի ավտոմեքենան, որպեսզի կարողանաս դուրս գալ:

Արձագանքի՛ր սահմաններիդ խախտման ցանկացած դրսևորմանը

Եթե ​​ինչ-որ մեկը հատում է քո սահմանները, անմիջապես անդրադարձիր դրան՝ հստակ և խիստ հաղորդակցությամբ: Օրինակ՝ «Ես ասացի՝ ոչ և ես հենց դա նկատի ունեմ»:

Փնտրի՛ր աջակցություն

Խոսի՛ր քեզ վստահելի մեծահասակի հետ, օրինակ՝ ծնողի, ուսուցչի կամ հոգեբանի, եթե կարծում ես, որ քո սահմանները խախտվել են: Կիսի՛ր քո մտահոգությունները այն ընկերներիդ հետ, ովքեր հարգում են քո սահմանները և կարող են աջակցել:

Հաղորդել անցանկալի վարքագծի մասին

Այն դեպքերում, երբ սահմանները բազմիցս անարգվում են կամ այնպիսի իրավիճակներում, որոնք ներառում են սեռական ոտնձգություն, հաղորդի՛ր այդ վարքագծի մասին համապատասխան մարմիններին կամ կազմակերպություններին, ինչպիսին է օրինակ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը: Փորձի՛ր պահպանել միջադեպի հետ կապված ցանկացած տեղեկություն:

Առցանց՝ օնլայն սահմաններ

Գաղտնիության կարգավորումներ

Օգտագործի՛ր գաղտնիության կարգավորումները սոցիալական ցանցերում՝ վերահսկելու համար, թե ով կարող է տեսնել գրառումներդ և անձնական տվյալներդ: Պարբերաբար վերանայի՛ր և թարմացրու այդ կարգավորումները: Զգույշ եղի՛ր առցանց անձնական տեղեկություններով, ինչպիսիք են քո գտնվելու վայրը, դպրոցը կամ կոնտակտային տվյալները կիսվելուց:

Մտածի՛ր նախքան կիսվելը

Հիշի՛ր, որ երբ ինչ-որ բան օգտագործվում է առցանց, այն կարող է դժվար լինել հեռացնելը: Լուսանկարներ կամ անձնական տեղեկություններ հրապարակելուց առաջ լավ մտածի՛ր:

Հարգի՛ր դիմացինի սահմանները

Մի կիսվի՛ր ուրիշների տեղեկություններով կամ լուսանկարներով առանց նրանց թույլտվության:

Յուրաքանչյուր անձ ունի իր անձնական սահմանները. հիշիր, որ այնպես ինչպես դու պահանջում ես հարգել քո անձնական սահմանները, դու պետք է հարգես և պահպանես դիմացինի անձնական սահմանները:

ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80