Select Page

18 –

Ինչպես ճանաչել անձնական սահմանները

Անձնական սահմանների հաստատումն ու պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու, հատկապես դեռահասների համար, քանի որ նրանք դեռ գտնվում են իրենց սոցիալական և անձնական հարաբերությունների բացահայտման, ճանաչման և սահմանման գործընթացում: Ահա մի քանի հիմնական կետեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալ և սահմանել առողջ անձնական սահմաններ:

Իմացեք ավելին

Առողջ հարաբերություններ

Հարաբերությունները մարդու ապրելակերպի մի մասն են և ունեն կարևոր դեր և նշանակություն: Բոլորն էլ ցանկանում են իրենց լավ և հարմարավետ զգալ հարաբերություններում: Առողջ հարաբերությունները նպաստում են մարդու ինքնագնահատականի բարձրացմանը։ Առողջ հարաբերություններ ունենալու կարևոր քայլերից մեկը երկու կողմերի ակնկալիքների հստակեցումն է և նրանց համահունչությունը, կարևոր սկզբունքներից մեկը միմյանց լսելու և իրենց մտահոգությունները կիսելու կողմերի պատրաստակամությունն է: Նման հարաբերություններում կողմերի շփումը հիմնված է վստահության և անկեղծության (ազնվության) վրա։

Իմացեք ավելին

Առցանց անվտանգություն

Սեռական բռնությունը կանխելու լավագույն միջոցը տեղյակ լինելն է։ «Սեռական բռնություն» և «Կարևոր է իմանալ» բաժիններում դուք կգտնեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ է սեռական բռնությունը, ինչ տեսակներ, դրսևորումներ և հետևանքներ կարող է ունենալ, ինչ քայլեր ձեռնարկել սեռական բռնությունից հետո և ինչպես կարող եք օգնել ձեզ կամ ձեր մտերիմ մեկին: . նման դեպքերում.

ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80