Select Page

ՍԲ տեսակներ

Բռնաբարություն: Բռնաբարությունն առանց համաձայնության վագինալ, անալ, օրալ ճանապարհով ներթափանցումն է առնանդամի, մարմնի այլ մասի կամ որևէ օբյեկտի միջոցով: Այն, ինչպես սեռական բռնության մյուս դրսևորումները, կարող է տեղի ունենալ անծանոթի կամ ծանոթի կողմից՝ անկախ հարաբերությունների բնույթից: 

Ամուսնական բռնաբարություն ամուսինների կամ զուգընկերների միջև տեղի ունեցած բռնաբարությունն է: Այն սեռական գործողությունն է զուգընկերոջ կամքին հակառակ եւ ունենում է հետևյալ ձևերը` խորամանկությամբ կամ մանիպուլյացիայի միջոցով ստանալ չգիտակցված թույլտվություն կամ ստիպել զուգընկերոջը մասնակցել այնպիսի գործողությունների, որոնք նա համարում է անընդունելի, կամ դաժան սեռական հարձակումներ ծեծի, ցավ պատճառող այլ գործողությունների ուղեկցությամբ: 

Սեռական ոտնձգություն:  Սեռական ոտնձգությունը սեռական բնույթի ցանկացած անցանկալի մեկնաբանություն, ժեստ կամ գործողություն է, որը ստիպում է դիմացինին վախ, ամոթ, անհարմարություն զգալ: Սեռական ոտնձգությունը կարող է լինել խոսքային կամ ոչ խոսքային: Սեռական ոտնձգության դրսևորումներից են սեռականության թեմայով զրույցներ վարելը, հպումները մարմնի տարբեր հատվածներին, սեռական բնույթի կատակներ ու առաջարկներ անելը, սեռական բնույթի տեսանյութեր ցուցադրելը կամ ուղղարկելը, մերկ լուսանկարներ ուղղարկելը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելը և այլն:  

Սեռական օրգանների ցուցադրում հանրային վայրում: Առավել հաճախ նման սեռական բռնություն իրականացնող անձը պատրաստված է. գիտի որտեղ պետք է գտնվի, ինչպիսի հարմար հագուստ ունենա, որպեսզի նրա կողքով կանանց /նման դրսևորումները հիմնականում լինում են կանանց և աղջիկների նկատմամբ/ անցնելու պահին հնարավոր դառնա իր գործողությունների իրականացումը:

Գաղտնի հետևում: Տվյալ սեռական բռնության տեսակն իրականացվում է դիմացինի մերկ լինելու իրավիճակում՝ հագուստը փոխելիս, լոգանք ընդունելիս և այլ իրավիճակներում: 

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80